Սիրելի՛ երևանցիներ, այսօր ես և իմ թիմը կլինենք Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Ժամը 17։00-ից կսկսենք մեր քարոզարշավը Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածքից։
Սիրով սպասում ենք բոլորիդ՝ խոսելու քաղաքի ներկայի ու ապագայի մասին»,- գրել է նա։
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ութ մեգանախագծերից մեկը Էրեբունի թանգարանի վերանորոգումն է ժամանակակից մեխանիզմներով։