Այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, մարդասիրական գործողությունների հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իրավասության մեջ չէ, այդ գործողությունները միայն Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ենթակայության տակ են:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանն ուղղված պատասխանում։
«Այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, մարդասիրական գործողությունների հարցը ԿԽՄԿ-ի իրավասության մեջ չէ։ Այդ գործողությունները գտնվում են Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ենթակայության ներքո և իրականացվում են նրա հետ համաձայնեցված:
Մենք կրկնում ենք, որ պատրաստ ենք Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) ճանապարհով արագ առաքել ցանկացած մարդասիրական բեռ հայ բնակիչներին՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման սկզբունքներին, ինչպես նաև Սևիլյան համաձայնագրին»,- ասվում է հայտարարության մեջ։