Հետևեք մեզ։

Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները

17:38, 16 մարտ 2023
Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  մարտի 20-ին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ լրագրողներին հայտնել էր, որ նախապատրաստվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա։ 

Վերլուծական