Հետևեք մեզ։

Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ դիմել են ՀՀ-ում ապաստան ստանալու հայցով

14:54, 25 օգոստոս 2023
Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ դիմել են ՀՀ-ում ապաստան ստանալու հայցով

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վիճակագրական հաշվետվություն է ներկայացրել։ Ըստ տվյալների՝ 2023 թ. առաջին կիսամյակում 440 մարդ դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ 

 

Նրանք շարքում կան Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ։

 

Ադրբեջանի քաղաքացիներից մեկի դիմումը կարճվել է, մյուսի մասին ոչինչ նշված չէ։

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի 10 քաղաքացիներին, ապա նրանցից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի ոչինչ չի նշվում։