Հետևեք մեզ։

ՀՀ կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ. ԱԳՆ խոսնակ. «Փաստինֆո»

15:28, 25 օգոստոս 2023
ՀՀ կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ. ԱԳՆ խոսնակ. «Փաստինֆո»

ՀՀ կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ հայկական կողմն առաջարկներն ուղարկել է արդեն 5-րդ անգամ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ։


Բադալյանը չի մեկնաբանել, թե առաջարկները երբ են ուղարկվել և արդյոք ադրբեջանական կողմից արձագանք եղել է, թե ոչ։


«Այդ հարցի վերաբերյալ չունեմ մեկնաբանություն»,- ասել է նա։