«Զանգեզուրի միջանցքի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածի աշխատանքները մոտենում են ավարտին»։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ այսպես կոչված «Զանգեցուրի միջանցքի» թուրքական հատվածի աշխատանքները կավարտվեն այս տարի.
«Ներկայումս աշխատանքներն ավարտվում են միջանցքի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում։ Մենք աշխատում ենք նաև Դիլուջայում, Իգդիրում և Կարսում և նախատեսում ենք դրանք ավարտել այս տարի»,-ասել է նա։