Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել «օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ և խմբավորումներ ստեղծելու» և «ազգային ատելություն հրահրելու» համար»։
Տարածված հաղորդագրության մեջ նշված էր, թե Ադրբեջանը Կարեն Մաթևոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հեռակա «ձերբակալել է» Մաթևոսյանին։