Հետևեք մեզ։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» խմբակցության նիստ. նա աջակցում է Անդրանիկ Թևանյանին

19:58, 25 օգոստոս 2023
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» խմբակցության նիստ. նա աջակցում է Անդրանիկ Թևանյանին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։ Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը։

 

Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։

 

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

 

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։