Պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Քանի որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվեն քննարկման կառուցողականությունը եւ ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը: Ես համոզված եմ, որ ՌԴ-ն կարող է եւ ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում: Պետք է կանգ առնել եւ հստակ հասկանալ, թե ուր ենք գնում եւ ինչ ճանապարհով, ում օրակարգով եւ ինչպես՝ այդ ընթացքում առաջ քաշելով նաեւ սեփական օրակարգը: Այդ հանդիպման արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը եւ դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ»,- նշեց Ներսիսյանը:
Մանրամասն` տեսանյութում.