Հետևեք մեզ։

Արսեն Թորոսյանը հերքեց տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնել ԱԺ

17:53, 16 մարտ 2023
Արսեն Թորոսյանը հերքեց տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնել ԱԺ

Հերքում եմ ամբողջովին այս տեղեկությունը, որևէ պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար, այժմ՝ ՔՊ-ականա պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

«Մանդատս չեմ պատրաստվում վայր դնել, դրա համար հիմք չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով իր նախկին տեղակալ, այժմ՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կողմից «քովիդի գործով» չարաշահումների դեպքին՝ Թորոսյանը ասաց ՝ տեղի ունեցողը իր հետ որևէ կապ չունի։

«Ես իմ երկու հաղորդագրություններում հստակ կետերով նշել եմ պրոբլեմների վերաբերյալ և հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք զբաղվում են այդ պրոբլեմներով, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և ի վերջ արդարադատությունը կհաղթի»,- ասաց նա:

 

Վերլուծական