Հետևեք մեզ։

Ախպրաձորում զոհված Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

00:24, 26 օգոստոս 2023
Ախպրաձորում զոհված Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վանիկ Արամի Ղազարյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին․

 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

 

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: