Հետևեք մեզ։

Պուտինը մեկ օր առաջ է շնորհավորել Մեհրիբան Ալիևային 59-ամյակի առթիվ

22:34, 25 օգոստոս 2023
Պուտինը մեկ օր առաջ է շնորհավորել Մեհրիբան Ալիևային 59-ամյակի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջին տիկին, Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա առթիվ` նախքան ծնունդը։

 

«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա, ընդունեք իմ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։  Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Մեհրիբան Արիֆովնա, քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական ​​գործունեության մեջ»,- ասված է  նամակում։

 

Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն օգոստոսի 26-ին է, Պուտինը շնորհավորել է 25-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները