Օգոստոսի 26-ին Մոսկվայի Վնուկովո, Շերեմետևո և Դոմոդեդովո օդանավակայանների օդային տարածքը փակվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թռիչքներ չեն ընդունվում, թռիչքները հետաձգվել են»,- հայտնել են ավիացիոն ծառայություններից։
Ավելի ուշ ավիացիոն ծառայությունները հայտարարել են «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում աշխատանքը վերսկսելու մասին։
Մասնավորապես, Վնուկովոյից Դալաման և Անթալիա է թռչել երկու ինքնաթիռ։