Հետևեք մեզ։

1 տարի է, ինչ հայկական Բերձորը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ

11:10, 26 օգոստոս 2023
1 տարի է, ինչ հայկական Բերձորը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ

1 տարի է, ինչ հայկական Բերձորը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

 

Հիշեցնենք` նախորդ տարվա օգոստոսի 5-ին հայտնի էր դարձել, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնոգյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։

 

Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։

 

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որերեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։

 

Նշենք նաև, որ այս պահին Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ։ Ադրբեջանը Հակարիի կամրջի վրա անցակետ է տեղադրել և արգելում է Արցախ սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և քաղաքացիական մեքենաների մուտքն ու ելքը։