Հետևեք մեզ։

Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերը կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով հումանիտար օգնություն. Factor.am

09:27, 26 օգոստոս 2023
Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերը կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով հումանիտար օգնություն. Factor.am

Factor TV-ի տեղեկություններով՝ օգոստոսի 29-ին Հայաստան կժամանեն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը։ Նրանք իրենց հետ Հայաստան կբերեն Ադրբեջանի կողմից սովամահության ենթարկվող արցախցիների համար նախատեսված հումանիտար աջակցություն։ Նախնական տեղեկություններով՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներն ուղեկցելու են շուրջ տասը բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որով հիմնականում երեխաների համար սնունդ է առաքվելու:

 

Factor TV-ն ֆրանսիացի քաղաքապետերի այցի վերաբերյալ հավելյալ պարզաբանումներ է խնդրել նաև ՀՀ ԱԳՆ-ից, որն ստանալուն պես՝ կհրապարակվի։

 

Մարդասիրական օգնությունը նախաձեռնել է CCAF-ը (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը)՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ։ Կա տեղեկություն, որ շարասյունը կուղեկցեն նաև սենատորներ Բրունո Ռետալոն, Քսավյե Բերտրանը և Ֆրանսիայի խոշոր շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղակայված Հայաստանի շուրջ 21 բեռնատարների կողքին արդեն իսկ գտնվում է Ֆրանսիայի քաղաքների ջանքերով հավաքագրված հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարը։

 

Այդ բեռնատարին կմիանան ֆրանսիական աջակցությամբ բեռնված նոր բեռնատարներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները