Կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն կրկին վաճառքի է հանել Ռուբլյովկայում գտնվող իրենց տունը, սակայն այս անգամ որոշել է վաճառել այն մոր միջոցով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ խոսքը 700 քմ մակերեսով տան մասին է։ Բրեժնևան ու Մելաձեն արդեն փորձել են վաճառել այն փետրվարին, բայց հետո տան վաճառքի մասին գովազդն անհետացել է։ Ըստ հրապարակման՝ օգոստոսին գույքը կրկին հանվել է վաճառքի։ «Ըստ գործարքին մասնակցող մեր զրուցակցի՝ այս անգամ այն վաճառում է համեստ թոշակառու՝ Կոնստանտին Մելաձեի մայրը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ նախորդ հայտարարության համեմատ տունը թանկացել է 50 մլն ռուբլով։
2022 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ երգչուհին և կոմպոզիտորը տեղափոխվել են Իտալիա, այնուհետև բնակություն հաստատել Լատվիայում։