Բանակցությունների միջոցով հնարավոր չէր «վերադառնալ», միակ ելքը պատերազմն էր։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Արցախի մի շարք շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուն։
«Մենք ձգտումներ չունենք այլ երկրների հողի նկատմամբ, բայց մեր հողը ոչ մեկին չենք տա։
Լաչինում սահմանային անցակետ բացելը նշանակում է վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։