ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
Պապիկյանը գրել է․«Մարտի 16-ին ընդունել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։
Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, ներկայացրել եմ ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները»: