Ավանում «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Սվետա Մակարյան անունով մի կին Մանե Թանդիլյանին ասաց, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով ինքն ու որդին զրկվել են աշխատանքից, քայքայվել է որդու ընտանիքը:
Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե որտեղ է աշխատել նա, որ զրկվել է աշխատանքից, ինչին ի պատասխան` տիկին Սվետան ասաց. «Նախագահի աշխատակազմում եմ աշխատել, առաջին նախագահի օրվանից աշխատել եմ մինչև Արմեն Սարգսյանի օրոք: Աշխատել եմ և շատ գոհ եմ եղել մեր նախկին նախագահներից»:
Սվետա Մակարյանն ասաց նաև, որ ինքը և Ռոբերտ Քոչարյանին է սատարում, և Սերժ Սարգսյանին: «Բայց սրան տանել չեմ կարողանում, որովհետև իմ նախնիները մազապուրծ են եղել Եղեռնից, որ էսօրվա օրոք թո՞ւրքը գա մեզ իշխի, թո՞ւրքը մեզ ղեկավարի, էսքան հողեր հանձնե՞նք մենք»,-ասաց Ավանի բնակիչը:
Մանրամասն` տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ