Հետևեք մեզ։

Ռուսաստանի քաղաքացիները մոլորվել են Գառնիից Գեղարդ տանող սարերում

10:59, 27 օգոստոս 2023
Ռուսաստանի քաղաքացիները մոլորվել են Գառնիից Գեղարդ տանող սարերում

Օգոստոսի 26-ին, ժամը 18:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնիի հեթանոսական տաճարից Գեղարդի վանք տանող ճանապարհին՝ սարերում, օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:

 

Խոսրովի պետական արգելոց ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Ա․ Ժ․-ին (ծնված 2002 թ.), Վ․ Բ․-ին (ծնված 2002թ.), Ե․ Ս․-ին (ծնված 2002 թ.) և մոտեցրել Գողթ գյուղ: 

 

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են Աբովյան քաղաք: