Մոսկվայից Միներալնիե Վոդի թռչող «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Վոլգոգրադում։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է օդային հանգույցի մամուլի քարտուղար Անաստասիա Գոլոդովան։
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները «Ինտերֆաքս»-ին հայտնել էին, որ Մոսկվա-Մինվոդի չվերթի Airbus A321 մարդատար ինքնաթիռը վթարի ազդանշան է տվել Վոլգոգրադի վրայով և հարկադիր վայրէջք է պահանջել։ Այս տեղեկությունը հաստատել են ավիաընկերության մամուլի ծառայությունից և պարզաբանել, որ վայրէջքն իրականացվել է ուղևորներից մեկի վիճակի վատթարացման պատճառով։