Հետևեք մեզ։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

16:26, 27 օգոստոս 2023
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին։

 

Պատճառը այս տարվա օգոստոսի 7-ին Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած միջոցառումն է՝ նվիրված Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հիմնադրման 30-ամյակին։

 

Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմկազմակերպված այս միջոցառման կապակցությամբ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, իսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նամակ է հղել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևին, որտեղ ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները