Հետևեք մեզ։

Չպարզված հանգամանքներում հրազենի վիրավորումից 2 զինծառայող մահացել է. ՊՆ

11:24, 28 օգոստոս 2023
Չպարզված հանգամանքներում հրազենի վիրավորումից 2 զինծառայող մահացել  է. ՊՆ

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։