Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում Արցախից Հայաստան եկող քաղաքացուց առգրավվել են «Արցախ» գրությամբ նարդին

09:52, 28 օգոստոս 2023
Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում Արցախից Հայաստան եկող քաղաքացուց առգրավվել են «Արցախ» գրությամբ նարդին

Այսօր Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությամբ Արցախից Հայաստան եկող քաղաքացիներից մեկից ադրբեջանցի սահմանապահներն առգրավվել են «Արցախ» գրությամբ,  «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանի պատկերով և ներսում Արցախի զինանշանն ունեցող նարդին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի սահմանապահները թույլ չեն տվել Արցախից Հայաստան եկող կնոջն իր հետ վերցնել Արցախի դրոշի պատկերով պայուսակը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները