Հետևեք մեզ։

Կրակոցներ արձակել են Արայիկ Հարությունյանի նստավայրի ներսում․ նոր մանրամասներ

12:41, 28 օգոստոս 2023
Կրակոցներ արձակել են Արայիկ Հարությունյանի նստավայրի ներսում․ նոր մանրամասներ

 Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Արցախում անհայտ անձինք կրակել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ։ Միջադեպից Hayastan.news-ին  մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են ոչ միայն նստավայրի ուղղությամբ, այլ նաև հենց շենքի ներսում։ Երկու տղամարդ, որոնք գինովցած են եղել,   գիշերվա կեսին մտել են Արցախի նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի ներսում՝ զուգահեռ հայհոյանքներ հնչեցնելով Արայիկ Հարությունյանի հասցեին ու դժգոհելով նրանից, թե ինչ օրի է հասցրել երկիրը։ Նստավայրում այդ պահին միայն անվտանգության աշխատակիցներն են եղել, որոնք պատասխան կրակոց չեն արձակել, այլ փորձել են հանգստացնել գինվոցած ու վրդովված անձանց և համոզել, որ դուրս գան շենքից։ Դրանից հետո եկել է ոստիկանությունն ու ձերբակալել նախագահական նստավայր ներխուժած զինված տղամարդկանց։ Կրակոցներից տուժածներ չկան, վնասվել են միայն շենքի պատերը։

 

Տեսանյութն` այստեղ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։