Արցախի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում ադրբեջանցիներն առևանգել են արցախցի 22-ամյա ուսանողի։
Նա նշել է նաև, որ ևս մեկ ուսանող հարցաքննվում է այս պահին։
Նշենք, որ Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: