Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետով անցնելիս այսօր առևանգվել է երեք երիտասարդ։
Ադրբեջանցիները պատճառ են գտել, հիմա էլ ասում են՝ «Ադրբեջանի դրոշը վիրավորել են»։
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ նրանք ֆուտբոլիստներ են, Արցախի Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի անդամներ։
Տարածված տեսանյութի համաձայն՝ ֆուտբոլային ակումբի խաղացողները ոտքերն են սրբել Ադրբեջանի դրոշի վրա։ Տեսանյութը թվագրվում է 2021 թվականով։
Նշվում է նաև, որ ակումբի մնացած անդամները ևս հետախուզվում են։