Հետևեք մեզ։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Լեռնային Ղարաբաղ մեկնելու պատրաստակամություն է հայտնում

16:15, 28 օգոստոս 2023
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Լեռնային Ղարաբաղ մեկնելու պատրաստակամություն է հայտնում

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շարունակում է լրջորեն մտահոգված մնալ «2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների հետ կապված»:

«Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն՝ խուսափելու համար տեղի բնակչության դիմագրաված շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորելու մարդասիրական օգնություն տրամադրողներին և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ անցումը»,-հայտարարել է նա։

Նա նշում է, որ վերահաստատում իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ «ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»: