Ուկրաինայում խաղաղությունը չի կարող հաստատվել միայն հրադադարի միջոցով, քանի որ դա կամրապնդի իրերի փաստացի վիճակը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչն ասել է, թե կայուն խաղաղության հասնելու համար ինչ է անհրաժեշտ։ Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է հարգել Ուկրաինայում ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո պետք է կնքվեն նաև սպառազինության նոր պայմանագրեր՝ եվրոպական երկրների անվտանգությունն ապահովելու համար։ «Մենք պետք է կամք ունենանք դառնալու հայեցակարգի հեղինակն ու ապագա համաձայնագրերի ստորագրողները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։