Մոսկվայի հյուսիսում գտնվող արագ սննդի կետում շաուրմա և խորոված հավ ուտելու հետևանքով ավելի քան 40 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հետաքննության տվյալներով՝ օգոստոսի 20-ից օգոստոսի 24-ը սննդային թունավորման նախանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 40 մարդ, պարզվել է, որ այդ անձինք կերել են Մոսկվայի հյուսիսում գտնվող արագ սննդի կետերից մեկի արտադրանքը. », - հայտնել են մամուլի ծառայությունից։
Քննչական կոմիտեից հավելել են, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում ինը խուզարկություն է կատարվել սննդամթերքի իրացման վայրերում։ «Վկաների կարգավիճակով հարցաքննվել է ավելի քան 25 մարդ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հսկողության և արտադրանքի որակի փորձաքննություն»,- հավելել են գլխամասային գրասենյակից։