Հետևեք մեզ։

3000-ով ավելացել է թոշակը, գոհ եք, բա որ մի քիչ էլ անկանխիկ անեք, մի 4000 էլ ավելանա, վատ կլինի՞․ Փաշինյանը՝ վանաձորցի կնոջը (տեսանյութ)

17:42, 28 օգոստոս 2023
3000-ով ավելացել է թոշակը, գոհ եք, բա որ մի քիչ էլ անկանխիկ անեք, մի 4000 էլ ավելանա, վատ կլինի՞․ Փաշինյանը՝  վանաձորցի կնոջը (տեսանյութ)

Լոռու մարզ այցի առաջին կանգառը Վանաձորում էր: Կառավարության ֆինասավորմամբ ընթացքի մեջ են Խորենացի փողոցի գրեթե 1 կմ հատվածի 2 երթեւեկելի գոտիների հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար հատկացվել  է շուրջ 273 մլն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Հրաչյա Ներսիսյան փողոցի 1,1 կմ հատվածում եւս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է 314 մլն դրամ: Միջոցների շուրջ 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:

Շինաշխատանքները կավարտվեն առաջիկայում»,- գրել է Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։

Տեսանյութում թոշակառու մի կին շնորհակալություն է հայտնում Փաշինյանին, որ թոշակները երեք անգամ բարձրացրել են։ Նրան ի պատասխան՝ Փաշինյանն ասում է․ «Քարտով ե՞ք առևտուր անում»։

Քաղաքացու բացասական պատասխանից հետո Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե վերջին անգամ որքա է ավելացել թոշակը, ապա շարունակեց․ «Տեսեք, 3000-ով ավելացել է թոշակը, գոհ եք, բա որ մի քիչ էլ անկանխիկ անեք, մի 4000 էլ ավելանա, բա վատ կլինի՞»։