Հետևեք մեզ։

Այսօր պիտի որոշենք՝ մենք ապրո՞ւմ ենք այս երկրում, թե՞ չէ. Արայիկ Հարությունյանը՝ ցուցարարներին․ Սիվիլնեթ

20:27, 28 օգոստոս 2023
Այսօր պիտի որոշենք՝ մենք ապրո՞ւմ ենք այս երկրում, թե՞ չէ. Արայիկ Հարությունյանը՝ ցուցարարներին․ Սիվիլնեթ

 

Ստեփանակերտի գլխավոր՝ Վերածննդի հրապարակում Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանի կոչով այսօր տեղի ունեցավ հավաք՝ Լաչինի միջանցքում առևանգված քաղաքացիների խնդրով։ Նրանց պահանջով ցուցարարների մոտ իջավ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում է Սիվիլնեթը։

«Մեր բոլորի խնդիրը երիտասարդներն են, և նրանց ճակատագրով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Ազգային ժողովում հրավիրելու է բոլոր դերակատարներին, որպեսզի քննարկեն երկրի ճակատագիրը․ «Հրավիրելու եմ, որ շատ մարդիկ լինեն, որովհետև նման որոշումները մենակ չեմ կարող կայացնել, ոչ էլ մի խումբ մարդիկ։ Կապ չունի՝ այդ մարդիկ քաղաքական ղեկավարներ են եղել, կուսակցական ղեկավարներ են, այսօր պիտի որոշենք մեր երկրի ճակատագիրը։ Առաջին՝ մենք ապրո՞ւմ ենք այս երկրում, թե՞ չէ»։

Ցուցարաների պահանջով այսօր ժամը 21-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։