Բաքվում թիրախավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի խոսքով՝ Մակրոնի հայտարարությունները «խաթարում են խաղաղ գործընթացը և թյուր պատկերացում են ստեղծում տարածաշրջանում առկա իրավիճակի մասին»։
«Ֆրանսիայի նախագահի՝ «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումները, ինչպես նաև հարկադրանքի միջոցների մասին հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։