Հակարիի կամրջի անցակետում ՀՀ երեք քաղաքացիների առևանգման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են։
Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար և Երևանի քաղաքապետի թեկնածում Մանե Թանդիլյանը։
«Նրանց կառավարման ամեն օրն աղետաբեր է։
Հայրենիքի տարածքային կորուստները, մեր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը նրանց համար դարձել է վիճակագրություն:
Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացու անվտանգության երաշխավո՛րն է, պարտավո՛ր է ոչ միայն տեր կանգնել իր քաղաքացուն, այլև պահանջատեր լինել, որ Արցախից տեղափոխվող քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովվող կառույցները՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները լիարժեք իրականացնեն իրենց պարտականությունները։
Այդ կառույցների թողտվությամբ են ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգվում հայ քաղաքացիները։
Միջազգային մարդասիրական բոլոր կառույցների ուշադրությունը հրավիրում ենք Ադրբեջանի անօրինական և բացահայտ հայատյաց գործողությունների վրա և ակնկալում ենք նրանց հրապարակային արձագանքը»,-գրել է նա։