Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Լաչինի ապօրինի անցակետից առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանը պատրաստվում է նրանց կալանավորել 10 օրով, որից հետո արտահաձնել ՀՀ-ին։
Դատախազությունից նշել են, որ «հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և խոստովանությունը՝ քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է», սակայն, քանի որ Ադրբեջանի դրոշով տեսանյութը տարածվել է համացանցում, նրանք դրա համար պատիժ կկրեն՝ 10 օր կալանք, որից հետո կարտահանձնվեն Հայաստանի Հանրապետությանը։