Հետևեք մեզ։

Մենք երկրում ամբողջական իշխանափոխությունը իրականացնում ենք ընտրությունների միջոցով՝ սկսելով մարզերից, գալով Երևան․ Մեսրոպ Առաքելյան

23:07, 28 օգոստոս 2023
Մենք երկրում ամբողջական իշխանափոխությունը իրականացնում ենք ընտրությունների միջոցով՝ սկսելով մարզերից, գալով Երևան․ Մեսրոպ Առաքելյան
«Երևանի ընտրությունները, այո՛, Երևան քաղաքի ընտրություններ են, և մենք ներկայանում ենք Երևան քաղաքի խնդիրների լուծման հստակ ծրագրերով և Երևանը եվրոպական մակարդակի մայրաքաղաք դարձնելու մեգանախագծերով»։
 
Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը․
 
«Միևնույն ժամանակ, Երևանի ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և մենք երկրում ամբողջական իշխանափոխությունը իրականացնում ենք ընտրությունների միջոցով՝ սկսելով մարզերից, գալով Երևան, դեպի համապետական ընտրություններ։
Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն այն դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն։
Երկու դեպքում էլ մեր առաջարկը լավագույնն է։
Մենք գիտե՛նք ինչպես
Փոխե՛նք ապագան