Հետևեք մեզ։

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՊՆ

23:17, 28 օգոստոս 2023
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՊՆ
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։
Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի: Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը: