Հետևեք մեզ։

Այդքան էլ մեծ հույսեր չունեմ, որ Թուրքիայի տնտեսությունը կվերականգնվի. Տարոն Աջեմօղլու

23:00, 28 օգոստոս 2023
Այդքան էլ մեծ հույսեր չունեմ, որ Թուրքիայի տնտեսությունը կվերականգնվի. Տարոն Աջեմօղլու

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, թուրքահայ աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն (Դարոն) Աջեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերջերս կայացված տոկոսային քաղաքականությանն առնչվող որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Աջեմօղլուն նշել է, որ միայն տոկոսների բարձրացմամբ տնտեսական խնդիրը չի լուծվի, ապա առաջ քաշել դրա լուծմանը նպաստող որոշումների անհրաժեշտության մասին իր տեսակետը։

 

Ըստ պրոֆեսորի՝ չնայած բանկի կողմից ընդունված ճիշտ որոշմանը, հավելյալ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։

Տնտեսագետը որպես այդպիսին թվարկում է 4-ը։

1․ Փաստացի (իրական) տոկոսադրույքի բարձրացում

2․ Միաժամանակյա ինստիտուցիոնալ փոփոխությունների մեկնարկ

3․ Աղբյուրների (նկատի է առնվել ներդրումները) հոսք արտերկրից

4․ Աղքատության աճի կանխում

Բացի այդ, Աջեմօղլուն որպես տնտեսության զարգացման նախադրյալ է համարել Թուրքիայում ժողովրդակավարական իրավունքների ամրապնդումն ու խոսքի ազատությունը։

«Այս թվում հատկապես կարեւոր է վերահսկել կոռուպցիան, դադարեցնել մրցակցությունը նվազեցնող գործելաոճը, ապահովել դատական մարմինների անկախությունը եւ ճանապարհ հարթել ներդրումների համար։ Դրանցում ոչ մի առաջընթաց չկա, կարծում եմ, որ չի էլ լինելու»։

Անվանի տնտեսագետը նշել է նաեւ, որ ինքը Թուրքիայի տնտեսության վերականգման հետ կապված այդքան էլ մեծ հույսեր չունի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները