Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ ստանալու Ադրբեջանի կողմից քաղաքացիների առևանգման դեպքի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի հետ կապված: Հարությունյանը հրապարակում պատասխանել է բարձրացված հարցերին, լսել քաղաքացիների մտահոգությունները: Հանրահավաքի մասնակիցներն Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել, ընդլայնված նիստ գումարել՝ հրավիրելով նաև հանրապետության նախկին նախագահներին, քաղաքական ուժերի ղեկավարներին և նիստի հեռարձակման ուղիղ եթեր ապահովել: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախագահը նիստ կհրավիրի այսօր ժամը 21-ին, Ազգային ժողովում: Թե ինչ է կատարվում ԱԺ ներսում դեռ հայտնի չէ։