Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանը փորձել է խոսել հացի խնդրի մասին, մարդիկ թույլ չեն տվել' ասելով, որ սա ստամոքսի պայքար չէ. արցախաբնակ լրագրող

10:00, 29 օգոստոս 2023
Արայիկ Հարությունյանը փորձել է խոսել հացի խնդրի մասին, մարդիկ թույլ չեն տվել' ասելով, որ սա ստամոքսի պայքար չէ. արցախաբնակ լրագրող

Վերածննդի հրապարակում 5-ից ավելի ժամեր մնալով մարդիկ սպասում էին Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել արցախաբնակ լրագրող Տաթևիկ Աղաջանյանը' ներկայացնելով որոշ մանրամասներ Արցախի ԱԺ դիմաց գրեթե ամբողջ գիշեր սպասող հանրության հետ նախագահ Հարությունյանի հանդիպումից։

 

«Երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել Արայիկ Հարությունյանը։ Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված պատանիների հարցով բարի լուր ունի, որը կհայտնի վաղը առավոտ ծնողներին։

Հետո փորձեց հացի խնդրի մասին խոսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։ Մի պահ բարձրախոսին մոտեցավ Տիգրան Պետրոսյանը, բայց ներկաների սուլոցներից հետո նա հեռացավ։

 

Հետո Արայիկ Հարությունյանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխան չլսեցի»,- գրել է Աղաջանյանը։