Հետևեք մեզ։

«Սորոսականները» ՆԳ նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին. ի՞նչ է ասել Փաշինյանը. «Փաստ»

10:13, 29 օգոստոս 2023
«Սորոսականները»  ՆԳ նախարարի պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին. ի՞նչ է ասել Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ոստիկանությունում կյանքի կոչվող բարեփոխումներում ակտիվ ներգրավված, այսպես կոչված, «սորոսական» թևը որոշ ժամանակ առաջ խիստ «խռոված» էր իշխանություններից և նույնիսկ նշյալ թեմայի շրջանակներում երբեմն «քլնգում» էր: Հիմա, կարծես, հանդարտվել են, չնայած, մեր տեղեկություններով, դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ իրենց ակնկալիքները դեռևս լրիվ մարած չեն համարում: Իսկ ակնկալիքները վերաբերում են ՆԳ նախարարի պաշտոնին:

 

«Փաստ» թերթի տեղեկություններով, «սորոսականներն» այդ պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին, որը դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակ համարվում էր ոստիկանության բարեփոխումների «սորոսական խմբի» համակարգողը: Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը «դաբրո» չի տվել այս թեկնածությանը՝ գտնելով, որ նրա ղեկավարությամբ բարեփոխումները լիարժեք չեն ընթացել և ավելի շատ իմիտացիայի տպավորություն են թողել, իսկ նախարարի պաշտոնում նա, առավել ևս, չի «ձգի»: Մի խոսքով, մեր տեղեկություններով, գոնե առայժմ այս թեման փակված է համարվում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29. 08․ 23 թ համարում։