Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է քննարկման արդյունքները։
Նախ տեղեկացրել է, որ քննարկվել է 3 հարց` անցակետից երեկ առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը` ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։
Հարությունյանը թվարկել է Արցախում տեղի ունեցող սարսափազդու դեպքերը և նշել. «Ինչի՞ ենք ուշացել, դուք կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին` գերտերություններին, ՄԱԿ-ին»։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ միասնական որոշման չեն հասել, առաջիկայում նեղ կազմով կքննարկվի իր նախագահ մնալ-չմնալու հարցը։
Մանրամասն` տեսանյութում.