Հետևեք մեզ։

Ստոր պահվածք․ սենատոր Մենենդեսը՝ Բաքվի կողմից արցախցի տղաների առևանգման մասին

11:15, 29 օգոստոս 2023
Ստոր պահվածք․ սենատոր Մենենդեսը՝ Բաքվի կողմից արցախցի տղաների առևանգման մասին

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։

 

Սենատորն այդ պահվածքն անվանել է «ստոր»։

 

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր ստոր պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական օգնության հոսքը արգելափակելուն և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խափանելուն։ Սա անընդունելի է»,- գրված է  X-ում (Թվիթեր) Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի հայտարարության մեջ