Հետևեք մեզ։

Զանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտավորությունն է․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

11:53, 29 օգոստոս 2023
Զանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտավորությունն է․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Զանգվածային վայրագությունների կանխարգելումը քաղաքակիրթ աշխարհի անմիջական պարտավորությունն է։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր միկրոբլոգում գրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հիմնարար իրավունքներից զանգվածային զրկման քաղաքականությունը, լիակատար շրջափակումը, սովամահությունը, դիպուկահարների կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը, առևանգումներով ահաբեկելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները»,-գրել է նա։