Հետևեք մեզ։

Արցախի նախագահի դիրքերը գնալով թուլանում են, ժողովրդի մոտ առկա է ծայրաստիճան զայրույթ, որի հետ նա ստիպված է լինելու հաշվի նստել․ Արշակ Աբրահամյան

12:04, 29 օգոստոս 2023
Արցախի նախագահի դիրքերը գնալով թուլանում են, ժողովրդի մոտ առկա է ծայրաստիճան զայրույթ, որի հետ նա ստիպված է լինելու հաշվի նստել․ Արշակ Աբրահամյան

Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչ երեկ ողջ գիշեր կատարվեց ԱՀ ԱԺ-ի դիմաց, բացահայտեց և հստակեցրեց մի շարք հարցեր.
 
1․ Չնայած շուրջ 9 ամիս ձգվող շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկանց մոտ առկա է ցասում, որը, մեծ հաշվով, արդեն անկառավարելի էր։
 
2․ Հանրության շրջանում նախագահը այլևս չունի իր նախկին դիրքը (դա պարզ դարձավ նրա ողջ խոսույթի ընթացքում մարդկանց կողմից հնչեցված հրաժարականի կոչերից, սուլոցներից, դժգոհ բացականչություններից, իր կողմից տրված հարցին, թե իրեն հավատո՞ւմ են՝ հնչած «ոչ» պատասխանից և «դավաճան» վանկարկումներից)։
 
Նախագահի դիրքերը գնալով թուլանում են, և ժողովրդի մոտ արդեն առկա է ծայրաստիճան դժգոհություն և զայրույթ, որի հետ նա ստիպված է լինելու հաշվի նստել։
 
Այս համատեքստում ԱՀ ընդդիմադիր ուժերի կողմից որոշակի աշխատանքներից հետո կարող է արդյունքում նախագահի հրաժարականը, որպես այդպիսին, դառնալ հանրային պահանջ։
 
3․ Հստակ երևաց, որ, չնայած իշխանությունների պարտվողական և հարմարվողական գործելաոճին, ժողովրդի մոտեցումները շատ հարցերում տրամագծորեն տարբերվում են և մարդիկ ավելի հաստատակամ են, քան ղեկավարությունը»։