Օգոստոսի 29-ին, ժամը 09:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է քարի արտադրամաս։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քոչինյան փողոցում գտնվող քարի արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։24-ին, մարվել՝ 11։23-ին։ Այրվել է թվով 7 հաստոց։