Հետևեք մեզ։

Պրիգոժինի հուղարկավորությանը Պուտինի ներկայությունը չի նախատեսվում․ Կրեմլ

14:12, 29 օգոստոս 2023
Պրիգոժինի հուղարկավորությանը Պուտինի ներկայությունը չի նախատեսվում․ Կրեմլ

Կրեմլը տեղեկություն չունի Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության ժամկետի մասին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը այդ արարողությանը չի նախատեսվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի ներկայությունը նախատեսված չէ, կոնկրետ հուղարկավորության մասին տեղեկություն չունենք, այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները, այստեղ մենք առանց նրանց ոչինչ չենք կարող ասել»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է Տվերի մարզում իրեն պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքով։