Հետևեք մեզ։

ԼՂ-ից հայերի զանգվածային արտահոսք հրահրելու խեղդամահության ռազմավարությունը անբարոյական է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:20, 29 օգոստոս 2023
ԼՂ-ից հայերի զանգվածային արտահոսք հրահրելու խեղդամահության ռազմավարությունը անբարոյական է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան երկրում հավատարմագրված դեսպանների տարեկան համաժողովում ասել է, որ Փարիզը մոբիլիզացնում է ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Սա հնարավորություն կտա սահմանազատել երկու երկրների միջև սահմանները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրել իր հայրենիքում՝ հարգելով իրենց իրավունքները, մշակույթը և պատմությունը:

Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտահոսք հրահրելու խեղդամահության ռազմավարությունը անբարոյական է և անօրինական, ինչպես արդեն հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանը»,- ասել է նախարարը։