Հետևեք մեզ։

Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի լուծանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը

15:22, 29 օգոստոս 2023
Փաշինյանը Մակրոնի հետ զրույցում ընդգծել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի լուծանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կատարել Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը»,- գրել է նա։