Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, առաջիկա ընտրությւոններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանն այսօր իր քարոզարշավից առաջ լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց, որ Երևանի տրանսպորտային ցանցը պետք է բարելավել, դեռ կիսատ բաներ կան։
Օրինակ՝ ևս 250 նոր ավտոբուս է պետք բերել, ինչպես նաև միասնական տոմսային համակարգ ներդնել։ Ինչ վերաբերում է խցանումներին, ապա Խաժակյանը դրա լուծումը տեսնում է բազմահարկ ավտոկայանատեղիներ կառուցելու միջոցով։ Մասնավորապես, այս պահին նա դիտարկում է, օրինակ, Շրջանայինի տարածքում գործող «ՍԱՍ» սուպերմարկետը քանդելու, տեղը ավտոկայանատեղի կառուցելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այդ սուպերմարկետի անհրաժեշտությունն այդ տարածքում այդքան մեծ չէ, որքան ավտոկայանատեղիի կառուցումը, ինչը կթեթևացնի շրջակա փողոցներում խցանումները։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ